Ձեր սարքի խնամքը
Ձեր սարքը բարձրակարգ նախագծման և հմտության արդյունք է, և այն
պետք է խնամքով օգտագործել: Հետևյալ խորհուրդները կօգնեն Ձեզ ուժի
մեջ պահել արտադրողի երաշխիքը:
•
Սարքը չոր պահեք: Տեղումները, խոնավությունը և հեղուկների
բոլոր տեսակները կարող են տարրեր պարունակել, որոնք կարող
են հանգեցնել էլեկտրոնային սխեմաների քայքայմանը: Եթե սարքը
թրջվել է, մարտկոցը հանեք և նորից տեղադրելուց առաջ սպասեք,
մինչև սարքը ամբողջովին չորանա:
Ձեր սարքի խնամքը
11
•
Սարքը չի կարելի փոշոտ, կեղտոտ վայրերում պահել կամ
օգտագործել: Շարժական մասերն ու էլեկտրոնային
բաղադրամասերը կարող են վնասվել:
•
Սարքը չի կարելի պահել բարձր կամ ցածր ջերմաստիճանի
պայմաններում: Բարձր ջերմաստիճանները նվազեցնում են
էլեկտրոնային սարքերի շահագործման ժամկետը, վնասում
մարտկոցները, ծռմռում կամ հալեցնում պլաստմասսայե որոշ
տարրեր: Երբ սարքը ցածր ջերմաստիճանից տաքանում է մինչև իր
բնական ջերմաստիճանը, սարքի ներսում կարող է խոնավություն
հավաքվել և վնասել էլեկտրոնային տպատախտակները:
•
Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան նկարագրված է սույն
ուղեցույցում:
•
Սարքը վայր մի գցեք, մի ցնցեք, հարվածի մի ենթարկեք: Կոպիտ
վերաբերմունքը կարող է կոտրել ներքին տպատախտակները և
մեխանիկական նուրբ բաղադրամասերը:
•
Սարքը մաքրելիս մի օգտագործեք ուժեղ քիմիական նյութեր,
մաքրող լուծիչներ կամ ուժեղ ներգործության մաքրող նյութեր:
Սարքի մակերևույթը մաքրելու համար օգտագործեք միայն
փափուկ, մաքուր, չոր շոր:
•
Սարքը չի կարելի ներկել: Ներկը կարող է խցանվել շարժական
մասերի միջև` խափանելով սարքի պատշաճ աշխատանքը:
•
Միայն սարքի հետ մատակարարված կամ հաստատագրված
ալեհավաք օգտագործեք: Չհաստատագրված, փոփոխված կամ
կցորդված ալեհավաքները կարող են վնասել սարքը և խախտել
ռադիոսարքերի օգտագործումը կանոնակարգող օրենքները:
•
Լիցքավորիչը միայն սենյակում կամ բնակարանում օգտագործեք:
•
Կրկնօրինակեք այն տեղեկությունները, որոնք ցանկանում եք
պահպանել, օրինակ` կոնտակտային տվյալներ և օրացուցային
նշումներ:
•
Ժամանակ առ ժամանակ սարքի աշխատանքը բարելավելու
նպատակով սարքը ելման վիճակի բերեք՝ այն անջատելով և
մարտկոցը հանելով:
Այս խորհուրդները հավասարապես վերաբերում են Ձեր սարքին,
մարտկոցին, լիցքավորիչին և բոլոր լրասարքերին: