Nokia 1203 - Հաղորդագրություն

background image

Հաղորդագրություն
Հաղորդագրություններ փոխանակելու ծառայությունից այն դեպքում միայն կարելի է օգտվել, երբ այն

ապահովվում է Ձեր ծառայության մատակարարի կողմից:
Ձեր սարքն ապահովում է մեկ հաղորդագրության ծավալի սահմանափակումը գերազանցող տեքստային

հաղորդագրությունների առաքում: Երկար հաղորդագրություններն ուղարկվում են երկու կամ ավելի

հաղորդագրությունների տեսքով: Այդ դեպքում ծառայություն մատուցողը կարող է համապատասխան վարձ

գանձել: Շեշտերով նշանագրերը, այլ նշաններ կամ որոշ լեզուների ընտրանքներ սովորականից ավելի

տեղ են զբաղեցնում՝ սահմանափակելով մեկ հաղորդագրությամբ ուղարկվող նիշերի քանակը:

Հաղորդագրություն գրելը և ուղարկելը

1 Ընտրեք

Ցանկ

>

Հաղորդա-գրություններ

>

Նոր հաղորդա-գրություն

:

2 Գրեք հաղորդագրությունը: Հաղորդագրության երկարության ցուցիչը ցույց է տալիս, թե քանի նիշ

կարող եք մուտքագրել հաղորդագրության մեջ:

3 Ընտրեք

Գործ.

>

Ուղարկել

, մուտքագրեք ստացողի հեռախոսահամարը կամ այն ընտրեք

կոնտակտների ցանկից և ընտրեք

OK

:

Հաղորդագրություններ վերացնելը
Ընտրեք

Ցանկ

>

Հաղորդա-գրություններ

>

Ջնջել հաղորդագր.

>

Բոլորը. կարդ.

կամ հարկավոր

պահոցը: