Nokia 1203 - Ավտոմեքենաներ

background image

Ավտոմեքենաներ
Ռադիոհաճախության ազդանշանները կարող են ազդել

ավտոմեքենաներում սխալ տեղակայված կամ ոչ պատշաճ կերպով

պաշտպանված էլեկտրոնային համակարգերի վրա (վառելիքի

էլեկտրոնային ներարկման, էլեկտրոնային հակախաթարման

արգելակային, արագության կառավարման էլեկտրոնային և

անվտանգության բարձիկների համակարգեր): Լրացուցիչ

տեղեկությունների համար դիմեք Ձեր մեքենայի կամ սարքավորանքի

արտադրողին:

Միայն որակավորված անձնակազմը պետք է սպասարկի սարքավորումները

կամ դրանք տեղադրի ավտոմեքենայի մեջ: Սխալ տեղադրումը կամ

սպասարկումը կարող է վտանգավոր լինել և անվավեր դարձնել սարքի

երաշխիքը: Պարբերաբար ստուգեք, որ Ձեր ավտոմեքենայում տեղադրված

անլար բոլոր սարքավորումները պատշաճորեն ամրացված և սարքին

լինեն: Սարքի, դրա մասերի կամ լրասարքերի հետ նույն խցիկում չի

կարելի դյուրավառ հեղուկներ, գազեր կամ պայթուցիկ նյութեր պահել:

Հիշեք, որ անվտանգության բարձիկները մեծ ուժով են փչվում: Ձեր սարքը

կամ լրասարքերը մի՛ տեղադրեք անվտանգության բարձիկի բացման

տարածքում:

Անջատեք Ձեր սարքը օդանավ բարձրանալուց առաջ: Օդանավում անլար

հեռահաղորդակցության սարքերի օգտագործումը կարող է օդանավի

աշխատանքի համար վտանգ ներկայացնել և հակաիրավական լինել: